Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել աշխատանքի տոնավաճառ, որը նախաձեռնել և կազմակերպել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ՝ Համլետ Պետրոսյանը, նշեց, որ աշխատանքի տոնավաճառը առաջին անգամ է կազմակերպվում Արցախում: Տոնավաճառին մասնակցում են 20 գործատու՝ ներկայացնելով ավելի քան 250 թափուր աշխատատեղ, 50-ից ավել տարբեր ոլորտի մասնագիտություններով։
Աշխատանք փնտրողների համար գործատուները մասնավորապես առաջարկում են հավաքարարի, վարորդի, գորգագործի, շինարարի, ինժեներ-շինարարի և այլ աշխատանքներ, որտեղ հիմնականում տարիքային սահմանափակում չկա։ Իսկ աշխատավարձերի չափի ու պայմանների մասին տեղում աշխատանքի համար դիմողներին ներկայացնում են գործատուները։
«Ցանկացած նման ակցիա կապված գործատուների և աշխատանք փնտրողների հետ ողջունելի է: Հուսով ենք, որ արդյունքները կլինեն դրական, հետագայում նաև ծրագրել ենք մշտական բնույթ տանք միջոցառմանը: Համագործացելով գործատուների հետ նախարարության կայքում տեղադրվում և մշտապես թարմացվում են թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, որը թույլ է տալիս առցանց ռեժիմով աշխատանք փնտրողներին ծանոթանալ աշխատանքների հետ»,- իր ողջույնի խոսքում ասաց ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: