2014 թվականի նոյեմբերի 21-ին, Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կազմակերպած գիտաժողովը, նվիրված ԼՂՀ–ում ֆիզիկական և հոգեկան առողջության վերականգմանն ուղղված մատչելի ծառայությունների զարգացման հեռանկարներին:
Գիտաժողովին մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարար Ս.Ավանեսյանը, ԼՂՀ կրթության նախարար Ս.Ասրյանը, ԼՂՀ առողջապահության փոխնախարար Զ.Լազարյանը, ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը և կարիքների գնահատման բաժնի համապատասխան մասնագետներ, Հայկաական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Ա.Սողոյանը, պատասխանատու քարտուղար Խ.Գասպարյանը, ՀՀ ԱՍՆ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնակատար Ա.Ստեփանյանը, ՀՀ ԱՍՆ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պետրոսյանը, ՀՀ ԱՍ նախարարի խորհրդական Ն.Բալայանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության մասնագետ Ա.Մուրադյանը, Խարբերդի մանկատան տնօրեն Հ.Բալասանյանը, ԼՂՀ –ում հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող մի շարք հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ մասնագետներ: Գիտաժողովի ընթացքում քննարկվող մի շարք հարցերի հետ մեկտեղ ներկայացվեց ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մշակվող հատուկ խնամքի կենտրոնի նախագիծը, որը հավանություն ստացավ մասնակիցների կողմից:
Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս.Ավանեսյանը կարևորեց պետական, մասնավոր և հասարակական սեկտորի, ինչպես հայաստանյան և ԼՂՀ կազմակերպությունների համագործակցությունը և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ձևավորել նոր, ավելի որակյալ և մատչելի հոգեկան առողջության ծառայություններ: