Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2015թ. հունվարի 29-ին  ընդունվել են հետևյալ  որոշումները`

 

  • 2015 թվականի հունվարի 12-ին Նիդերլանդների «IDA FOUNDATION» կազմակերպության կողմից Նիդերլանդների «STICHING IDA» կազմակերպության միջոցով Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  հասցեով  ստացված ապրանքների  բաշխման` դեղորայք (որոշում թիվ 01-Ա առ 29.01.15թ.).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի 250 տեղանոց հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի կառուցման տեղակապման և նախագծա-նախահաշվային փաստաթղթերի վերամշակման»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  02-Ա առ 29.01.15թ.).

  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի 150 տեղանոց հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  03-Ա առ 29.01.15թ.):
ԿԻՍՎԵԼ