Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2015թ. մայիսի 21-ին, 29-ին  ընդունվել ենհետևյալ  որոշումները`

 

  • 2015 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  միջոցով  ստացված ապրանքների  բաշխման` դեղորայք (որոշումթիվ 19-Ա առ 21.05.15թ.).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ««Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհի համար վերանորոգել և տեղադրել 2 հատ վահանակ»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  20-Ա առ 29.05.15թ.).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Եզնիկ Մոզյանի անվան մասնագիտական դպրոցի կաթսայատան տեխնոլոգիական սարքավորումների և խողովակաշարերի ձևափոխման շինարարական աշխատանքների իրականացման»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  21-Ա առ 29.05.15թ.).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի համայնքային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման»  ծրագրի  մասին   (որոշումթիվ  22-Ա առ 29.05.15թ.).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի սեպտեմբերի   22-ի թիվ 42-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ  23-Ա):
ԿԻՍՎԵԼ