Հունիսի 10՝ սոցիալական աշխատողի օր

Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ ԼՂՀ աշխատանքիև սոցիալական հարցերի նախարարության շենքի դահլիճում ոլորտի աշխատակիցների ներկայությամբ, տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում հնչել են շնորհավորական ելույթներ և, մասնագիտական տոնի առթիվ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով երկարամյա անբասիր գործունեության, բարեխիղճ աշխատանքի համար պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվել են սոցիալական պաշտպանության ոլորտի մի խումբ աշխատողներ:  Այս տարի օրը կրկնակի տոնական է ոլորտի աշխատողների համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցապահովության համակարգը դարձավ 85 տարեկան:

ԿԻՍՎԵԼ