ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության արհեստակցական կազմակերպության հաշվետու-ընտրական ժողովը

2018թ. մայիսի 24-ին   կայացել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատողների Արհեստակցական կազմակերպության հաշվետու-ընտրական ժողովը`

նախագահությամբ Կ.Թորոսյանի, քարտուղարությամբ Զ.Հայրապետյանի:

Ժողովի աշխատանքների կազմակերպության 211 անդամների  53 պատվիրակներից մասնակցել են 52-ը: Ժողովի աշխատանքներին մասնակցել են նաև ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի  նախագահ  Ա.Ղահրամանյանը, ԱՀ պետհիմնարկների աշխատողների  արհկազմակերպությունների  ՃՀՄ  նախագահ  Յու. Ավանեսյանը  և ԶԼՄ  ներկայացուցիչներ:

օրակարգային ՝

  1. Արհկոմի հաշվետվություն
  2. Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն
  3. Արհկոմի անդամների ընտրություն
  4. Վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն
  5. Կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին
  6. Աշխատանքային կոլեկտիվ պայմանագրի կնքում

Օրակարգային 1-ին և 2-րդ հարցերի մասին հաշվետվությունները ներկայացրել  են արհկոմի նախագահ Մ.Հակոբջանյանը և վերստուգիչ հանձնաժղովի նախագահի տեղակալ Ն.Գաբրիելյանը:

Ելույթ են ունեցել սոցաջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ս.Սարուխանյանը, տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սպասարկման կենտրոնի տնօրեն Ա.Ադամյանը, ընդհանուր բաժնի պետ Զ.Հայրապետյանը, ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցաջակցության վարչության պետ Ս.Իսրայելյանը, ԱՀ  պետհիմնարկների աշխատողների արհկազմակերպությունների ՃՀՄ նախագահ Յու.Ավանեսյանը:

Արհեստակցական կազմակերպության կանոնադրության մեջ անվանափոփոխություններ կատարելու հիմնավորման մասին   ներկայացրել է Մ.Հակոբջանյանը:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության և նախարարության աշխատողների Արհեստակցական կազմակերպության միջև աշխատանքային կոլեկտիվ պայմանագրի  մասին ներկայացրեց նախարարի տեղակալ Ռ.Սարգսյանը:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարարության Արհեստակցական կազմակերպության ժողովը որոշեց՝

  1. Արհկոմի հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքները գնահատել բավարար
  2. Հաստատել վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը
  3. Արհկոմի կազմում ընտրել՝

Մելսիկ Արմենի Հակոբջանյանին՝ կազմակերպության արհկոմի նախագահ
Դավիթ Սերգեյի Ավետիսյանին՝ նախագահի տեղակալ
Անդամներ՝         Զոյա Աղալարի Հայրապետյան
Մարինա Ալեքսանդրի Յագուբյան
Արեգա Նադիրի Ադամյան
Հրաչիկ Գառնիկի Ավթանդիլյան
Կարեն Հայրապետի Թորոսյան
Մանանա Գեորգիի Գոգմաչաձե
Մելորա Գուրգենի Լալայան

  1. Վերստուգիչ հանձնաժողովի կազմում ընտրել՝

Նաիրա Արամայիսի Ֆարսյանին՝ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ
Անդամներ՝       Նորայր Ալբերտի Գաբրիելյան
Նոննա Մարատի Ալահվերդյան
Սամվել Սերգեյի Իսրայելյան
Վարդան Արիկի Աբրահամյան

  1. Հանձնարարել արհմիության կոմիտեին՝ ապահովվել ելույթներում  նշված  թերությունների  ու  բացթողումների բացառումը հետագա աշխատանքներում:
  2. Կանոնադրութան մեջ կատարել հետևյալ  փոփոխությունը՝  <<Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Արհեստակցական կազմակերպություն>>  բառերը փոխել  <<Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության Արհեստակցական կազմակերպություն>>  բառերով:
  3. Հավանություն տալ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության և նախարարության աշխատողների Արհեստակցական կազմակերպության միջև աշխատանքային կոլեկտիվ պայմանագրի նախագծին և վավերացնելը  վերապահել  արհկոմի նախագահին:
ԿԻՍՎԵԼ